Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Ապրել-գոյատևել

Ապրել-գոյատևել
22.07.2025 | 14:04

Մի լրագրող ինձ հետ հարցազրույցի ժամանակ հարցրեց, թե Երևանում որտե՞ղ եմ ապրում։ Ասացի' ես Երևանում չեմ ապրում, բնակվում եմ, իսկ Արցախում ապրում էի։

Ինչու՞ հիմա հիշեցի սա։

Երեկ Նալբանդյան փողոցն ի վեր գնում էի՝ մտքումս առօրյա հոգսերիս հետ կռիվ տալով, երբ իմ դիմաց անսպասելի տեսա տարեց մի կնոջ, որը խանութի մեծադիր պատուհանը լվանում էր երկարապոչ խոզանակով ՝ պարբերաբար դույլի մեջ թաթախելով այն, իսկ ձեռքերին հագել էր ռետինե դեղին ձեռնոցներ։ Հենց ձեռնոցների վանող գույնն էլ գրավել էր ուշադրությունս։ Կինը ինձ ծանոթ էր։ Արցախում ճանաչված ու հարգված ուսուցչուհիներից էր, վաստակավոր մանկավարժ։ Տեսածիցս սիրտս մորթվող եզան պես ցավատանջ տնքաց։ Ու քանի դեռ նա ինձ չէր նկատել, արագ շրջվեցի ու հետ դարձա եկած ճամփաս։ Անցա հանդիպակաց մայթ ու գնացի՝ հոգսերիս մի նոր մտածմունք ավելացրած։ Իսկ ճամփաս փոխեցի, որովհետև չուզեցի նրա ցաված սրտին իմ ներկայությամբ մի նոր ցավ պատճառել։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 8805

Մեկնաբանություններ